AM
6 Փետրվար 2012 - 06:20 AMT

Հայաստանի ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են

Փետրվարի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ Սելիմի լեռնանցքում, Ալավերդու,Դիլիջանի և Գորիսի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: