AM
6 Փետրվար 2012 - 07:23 AMT

Անհայտ կորած համարվող տղամարդու դիակը հայտնաբերվել է գերեզմանոցում

Փետրվարի 4-ին, ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը տղամարդու դիակ կա:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը գերեզմանատանը հայտնաբերել է տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1957 թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանի դիակը` կրծքավանդակի և թիկունքի մասերում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Հովհաննիսյանը փետրվարի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր որպես անհայտ կորած: Դեպքի առնչությամբ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։ Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: