AM
6 Փետրվար 2012 - 07:27 AMT

Եվրոպայի Հայերի hամագումարն անհանգստացած է Հայկ Գևորգյանի ձերբակալության առնչությամբ

Մարդու և քաղաքացիական իրավունքների հասարակական անկախ կազմակերպությունների զեկույցները Եվրոպայի Հայերի համագումարի համար հիմք են տալից արձանագրելու, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալությունը առնչվում է նրա լրագրական գուրծունեության հետ: «Նման մեքենայությունները, անընդունելի և դատապարտելի լինելուց բացի, մեծապես վնասում են Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին և խոչընդոտում ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի իրավունքների ուղղությամբ միջազգային ասպարեզում Սփյուռքի կողմից տարվող աշխատանքներին»,- նշվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ:

Նրանք հուսով են, որ ՀՀ իշխանությունները երկրում քաղաքական մթնոլորտը բացելու և բարելավելու կապակցությամբ իրենց տված խոստումները ի կատար կածեն և իրավապահ մարմիններին կհորդորեն գործել օրենքի սահմաններում և անհապաղ դադարեցնել նման մեքենայությունները: