AM
6 Փետրվար 2012 - 07:46 AMT

Հայկ Գևորգյանն ազատվել է կալանքից

Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է, և նա ազատվել է կալանքից: Այսպիսի որոշում է կայացրել քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը՝ որպես հիմք ընդունելով այն, որ Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել և ունի մշտական բնակության վայր:

Ըստ դատախազության, բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, և որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: