AM
3 Հոկտեմբեր 2003 - 17:05 AMT

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ՊԱՌԱԿՏՄՆԱ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

«Արդարություն» ընդդիմադիր դաշինքի շարքերում պառակտում չկա եւ չի էլ եղել: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` մեկնաբանելով իր եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի միջեւ ծագած տարաձայնությունների մասին լուրերը: «Ես ուշադրություն չեմ դարձնում դաշինքի ներսում սեպ խրելու նման կարգի փորձերին», – ասել է նա: Ս. Դեմիրճյանը տեղեկացրել է նաեւ, որ հոկտեմբերի 17-ին երկար ընդմիջումից հետո «Արդարություն» դաշինքը Երեւանում հանրահավաք կկազմակերպի: