AM
7 Փետրվար 2012 - 06:26 AMT

Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունը շարունակում է արգելված մնալ տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է միայնհակատեղապտտման շղթաների օգտագործման դեպքում: