AM
7 Փետրվար 2012 - 09:00 AMT

33-ամյա տղամարդու մոտ հայտնաբերել են 4 մլ և 1,5 մլ լուծույթներով ներարկիչներ

Փետրվարի 7-ին ժամը 00.40-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երկու ներարկիչ, մեկի մեջ՝ 4 մլ, մյուսում՝ 1,5 մլ լուծույթներով:

Ոստիկանությունից հայտնում են, որ բերման ենթարկվածը հայտարարել է՝ հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: