AM
7 Փետրվար 2012 - 09:18 AMT

«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալից փորձել են ալյումինե մալուխներ գողանալ

Փետրվարի 6-ին, ժամը 14.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հայտարարություն է տվել, որ ժամը 13.45-ի սահմաններում, օդանավակայանում կառուցվող տերմինալի շինհրապարակի մոտ, հայտնաբերել է 1987 թ. ծնված Արտյոմ Հ.-ին, որը ձեռքին եղած սպորտային պայուսակով փորձել է շինհրապարակից գողանալ և դուրս բերել ալյումինե մալուխներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արտյոմ Հ.-ն բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: