AM
1 Հոկտեմբեր 2003 - 18:16 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՕՄԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԴԵՍՊԱՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Օմանի սուլթան Կաբուս բին Սաիդը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում Սուլթանության դեսպան Մոհամմեդ բին Սաիդ բին Մոհամմեդ Ալ Լավաթիին համատեղության կարգով Հայաստանում դեսպան նշանակելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վակայակոչելով «Times of Oman» թերթը, Հայաստանում Օմանի նորանշանակ դեսպանի նստավայրը կգտնվի Մոսկվայում: