AM
7 Փետրվար 2012 - 14:44 AMT

Շենգավիթ վարչական շրջանում ինքնասպան են եղել երկու թոշակառու կանայք

Շենգավիթ վարչական շրջանում այսօր միանգամից երկու ինքնասպանություն է տեղի ունեցել: Երկու դեպքում էլ ինքնասպանները թոշակառու կանայք են:

«Առավոտը» հայտնում է, որ ժամը 12.00-ի սահմաններում 67-ամյա Տատյանա Անդրեյչիկովան, որը բնակվում է Նժդեհի 18 շենքում, իրենց շենքի տան շքամուտքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Մինչ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում քննչական գործողություններ էր կատարում, ևս մեկ ինքնասպանությունն է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում։Ժամը 14.00-ի սահմաններում Վերին Շենգավիթ 2 փողոցի 2-րդ շենքի բնակիչ 62-ամյա Շուշանիկ Ջագարյանը իր կյանքին վերջ տալու նպատակով 6-րդ հարկից ցած է նետվել։

2 դեպքերով էլ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։