AM
27 Սեպտեմբեր 2003 - 16:21 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ «ՕՐ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐԸ

Անցած գիշեր Երեւանում դաժանորեն ծեծի են ենթարկվել «Օր» անկախ թերթի գլխավոր խմբագիր Գայանե Մուկոյանը եւ տնօրեն Ռաֆայել Հովակիմյանը: Վեջինիս խոսքերով` գլխավոր խմբագրի տան մուտքի մոտ նրանց վրա հարձակվել են չորս երիտասարդ, որոնք դուրս են եկել առանց համարանիշների «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից: Մուկոյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշենք, որ «Օր» թերթը հայտնի է մի շարք սկանդալային հրապարակումներով: