AM
8 Փետրվար 2012 - 06:11 AMT

«Հրապարակ». Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կատարել իր « սուրբ պարտականությունը»

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է ջանասիրաբար կատարել իր «սուրբ պարտականությունը»` կադրային փոփոխությունները: «Հրապարակ» թերթին երեկ հայտնի է դարձել, որ նա նոր նշանակում է արել Տավուշի մարզում՝ Ոստիկանության Տավուշի բաժնի պետ է նշանակել Գագիկ Դալլաքյանին, որը մինչ այդ նույն վարչությունում զբաղեցրել է այլ պաշտոն: Փոխվել է նաև Իջևանի բաժնի պետը: Նոր պետ է նշանակվել Ստեփան Մելքոնյանը: