Հայտնի են դառնում ՀՀԿ համամասնական ցուցակի այլ հավանական թեկնածուների անուններ: «Հրապարակ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանի քվոտայով ՀՀԿ համամասնական ցուցակում կարող է հայտնվել վարչապետի մամուլի քարտուղար, համատեղության կարգով «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը` Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որդին: Ցուցակի մյուս հավանական թեկնածուն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն է՝ ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդին:





