Հունվարի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ առատ ձյուն է տեղում հանրապետության ողջ տարածքում,չնայած դրան` հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ գիշերվա սաստիկ բուքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի` Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը: Առատ ձյան և բուքի պատճառով դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր,Գյումրի-Աշոցք,Արագած-Սպիտակ,Ղափան-Մեղրու լեռնանցք ճանապարհահատվածները:
Բոլոր ուժերը մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:





