AM
8 Փետրվար 2012 - 06:41 AMT

«Առավոտ». Պատգամավորի մոդելն ըստ Պետրոս Ղազարյանի

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն առաջարկել է մեծացնել կուսակցությունների քաղաքական պատասխանատվությունը. «Ես առաջարկում եմ, որ ընդունվի մի օրենք, համաձայն որի՝ եթե կուսակցությունը հաղթում է, ապա պետք է կառավարություն ձևավորի իր ցուցակի պատգամավորներով, որ մարդն իմանա՝ ով է իր ապագա կրթության կամ սոցապ նախարարը»:

Ղազարյանը նաև ներկայացրել է պատգամավորի իր մոդելը. «Կուսակցությունների ներսում պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ մարդը, ով գալիս է քաղաքականություն, կարողանա ինքնադրսևորվել, ոչ թե գա, «կոճակը» սեղմի, նայի` իր ղեկավարն ինչ է ասում, ինքը մեկը մեկին կապկի իր ղեկավարին»: