AM
26 Սեպտեմբեր 2003 - 18:59 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՔԼԻՎԼԵՆԴՈՒՄ

Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւը ժամանել է Քլիվլենդ (ԱՄՆ), որտեղ տեղի հիվանդանոցում բուժման կուրս է անցնում նրա հայրը` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ի. Ալիեւը Քլիվլենդ է ժամանել Նյու Յորքից, որտեղ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանին: Նշենք, որ Հեյդար Ալիեւը գտնվում է Քլիվլենդի հիվանդանոցում օգոստոսի 6-ից: