Փետրվարի 8-ին ժամը 09.12-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող "Յունիբանկում": Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Սպասասրահում այրվել է փչովի տաքացուցիչը և վարագույրը (05 քմ):





