AM
8 Փետրվար 2012 - 08:14 AMT

Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածն արդեն բաց է

Փետրվարի 8-ի ժամը 11.30-ի դրությամբ,կատարված մաքրման և մշակման աշխատանքներից հետո բացվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի` Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ դեռևս շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը: Առատ ձյան և բուքի պատճառով շարունակում են դժվարանցանելի մնալ Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը:

Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վ! արորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: