Էջմիածնի Մայր տաճարի 1700-ամյակի տոնակատարության կապակցությամբ ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել ուխտավորների խումբ` Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք.Պարսամյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից, 60 հոգանոց խմբի անդամները կհանդիպեն ՀԱԵ թեմերի առաջնորդներին, կայցելեն Հայաստանի սրբավայրերը: Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կանցկացնի է կիրակնօրյա պատարագ:





