AM
26 Սեպտեմբեր 2003 - 13:50 AMT

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԼՈՎԵՆԻԱ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Սլովենիա կատարելիք այցի մանրամասները նախօրեին Նյու Յորքում հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի եւ Սլովենիայի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Դմիտրի Ռուպելը: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 85-րդ նստաշրջանի շրջանակներում Վ. Օսկանյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Մարկ Գրոսմանի հետ եւ քննարկել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: