AM
8 Փետրվար 2012 - 12:42 AMT

Սեյրան Օհանյան. Բանակը ընտրությունների ժամանակ չեզոք կլինի

Զինծառայողները որպես ՀՀ քաղաքացիներ կարող են համակրել առանձին քաղաքական ուժերի, սակայն զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մայիսին կայանալիք Աժ ընտրություններին:

«Մենք առավելագույնս հավատարիմ ենք մնալու Սահմանադրության դրույթներին»,-ասել է Օհանյանը: