ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳ նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Յաապ դե Հուպ Շեֆերին, որը վերջերս նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությանը, ինչպես նաեւ Յաապ դե Հուպ Շեֆերի Հարավային Կովկաս կատարելիք այցի մանրամասները: Կայացել է նաեւ Վ.Օսկանյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ջոն Բոլտոնի հետ, որի ընթացքում քննարկվել են սպառազինությունների չտարածման անվտանգության նախաձեռնությանն առնչվող հարցեր:





