AM
9 Փետրվար 2012 - 06:42 AMT

Իրավապահների համար մշակվել է թրաֆիքինգի դեմ պայքարի ուսումնական ձեռնարկ

Վաղը ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հանրությանը կներկայացնի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուսումնական ձեռնարկը իրավապահմարմինների համար:

Թրաֆիքինգի դեմ պայքարում իրավապահ մարմինների կարողությունների կատարելագործումը Հայաստանի՝ Թրաֆիքինգի դեմ պայքարի 2010-2012 թթ. ազգային գործողությունների ծրագրի գերակայություններից է, և ԵԱՀԿ-ն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) այդ ոլորտում աջակցում են կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը` տրամադրելով թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ուղղորդման մեխանիզմի իրականացման բարելավմանը նպաստող աջակցություն:

Դատախազների, ոստիկանության, դատավորների, սահմանապահների ու աշխատանքային տեսուչների համար նախատեսված ձեռնարկը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄԿ գրասենյակի բազմամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակներում պատրաստել են ազգային չորս փորձագետներ :

Նույն կազմակերպությունների աջակցությամբ 2011թ հրատարակված Դասավանդողների վերապատրաստման մեթոդաբանության հետ մեկտեղ սույն ձեռնարկը թրաֆիքինգի դեմ պայքարի շարունակական վերապատրաստում կապահովի իրավապահների կրթօջախներում և ակադեմիաներում: