Փետրվարի 8-ին ժամը 23.20-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աբովյան քաղաքի 4 բնակիչներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը ժամը 22.30-ի սահմաններում նրանք թունավորվել են խոհանոցի գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:





