AM
9 Փետրվար 2012 - 10:48 AMT

Կորյունի փողոցում վրաերթի են ենթարկել 65-ամյա մի կնոջ և դիմել փախուստի

Փետրվարի 8-ին ժամը 17.00-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: