Փետրվարի 10-ի ժամը 09.40-ի դրությամբ,առատ ձյան, բուքի և վատ տեսանելիության պատճառով փակվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի` Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ դեռևս շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը:
Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:





