Ռուզաննա անունով մի կին, ներկայանալով որպես «Ընկեր» թերթի խմբագիր, Արմավիրի մի քանի գործարարների հետ հարցազրույցներ է արել և գումար պահանջել այդ ծառայության դիմաց: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում որևէ լրագրող տեղյակ չէ այդպիսի թերթի գոյության մասին, և թերթ վաճառող որևէ կրպակում հնարավոր չէ գտնել այդ թերթի գեթ մի օրինակ, ոչ թե այն պատճառով, որ այն սպառվում է, այլ ուղղակի որևէ մեկը չի տեսել այդպիսի թերթ:
Միայն «Սփյուռում» կա մի հեռախոսահամար, ոչ մի այլ տեղեկություն: Տեղական գործարարներից մի քանիսը տեղի են տվել շանտաժին և փող տվել այս վայ-լրագրողին: Հենց այսպիսի «լրագրողները» պատճառ են դառնում, որպեսզի մեր մասին կարծիք տարածվի, թե բոլոր լրագրողները «ռեկետչիկներ» ու դրամաշորթներ են:





