AM
29 Հուլիս 2003 - 19:07 AMT

ԿՐՏՍԵՐ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ Է ԲԱՔՈՒ ՄՈՏ ՕՐԵՐՍ

Ադրբեջանի նախագահի որդի, Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հեյդար Ալիեւը մոտ օրերս կվերադառնա Բաքու` Անկարայից, որտեղ նա մեկնել էր բժշկական զննման: «Նախագահի առողջական վիճակը լավ է, նա վերահսկում է բոլոր գործերը»,- նախօրեին լրագրողների ասել է կրտսեր Ալիեւը: Նա ապատեղեկատվություն է անվանել թուրքական «Սթար» հեռեւստաալիքով տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Հեյդար Ալիեւի առողջական վիճակը ծանր է, հաղորդում է «Ինտեֆաքս» գործակալությունը: