AM
13 Փետրվար 2012 - 06:23 AMT

Ոստիկանությունը կպատասխանի տեսախցիկների և արագաչափ սարքերի գործունեության մասին հարցերին

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները:

Փետրվարի 13-ին հերթական «Ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, ում կարելի է հարցեր ուղղել Երևան քաղաքում տեղադրված տեսախցիկների և արագաչափ սարքերի գործունեության, արձանագրած իրավախախտումների, ինչպես և հիշյալ սարքերի շահագործման վերաբերյալ: Հարցերը կարող եք ուղղել ժամը 15.00-ից մինչև 16.30-ը՝ 59-60-54 հեռախոսահամարով: