Հրազդանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո իրավաբանական հետևանք ունեցող ոչ մի բողոք չկա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:Անդրադառնալով ՀՀԿ կողմից ընտրողներին կաշառելու վերաբերյալ լուրերին՝ նա նշել է, որ «նման տեղեկատվությունն ունի լուրերի կարգավիճակ, ոչ ավելին»: Ընդդիմության ներկայացուցիչների, մասնավորապես, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի բողոքների հետ կապված Ավագյանը նշել է, որ ընդդիմության պարտությունը «ցույց է տվել ընդդիմադիր ուժերի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը»:
Հոսանքի հետ կապված խնդիրների մասին հարցին, որը մի քանի անգամ անջատվել է շտաբերում ձայների հաշվարկի ժամանակ, Ավագյանը նշել է, որ դրանք տեխնիկական խնդիրներ են եղել, որոնց պատճառը եղել են անբնական ցրտերը:
Դրա հետ կապված «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նշել է. «Հայաստանում ընտրությունների հետ կապված խնդիրների պատճառը կողմերի միջև վստահության բացակայությունն է»: «Ցավոք սրտի, Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարելի օբյեկտիվ համարել, քանի որ, օրինակ, ՏԻՄ ներկայացուցիչների գործողություններն ուղղված են իշխող կուսակցության շահերի պաշտպանությանը, և դա արդեն խոսում է կանխակալ իրավիճակի մասին»,- հավելել է նա:





