Փետրվարի 13-ին ժամը 14.15-ին արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կաավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 19 հասցեում` Ազգային Ժողովի շենքի հարակից տարածքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.24-ին, մարվել`14.31-ին: Այրվել է Հ.Սահակյանին պատկանող «Օպել-Վեկտրա» մակնիշի 31 ՍՏ 796 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:





