AM
14 Փետրվար 2012 - 08:35 AMT

Մկրտիչ Մինասյանը կողմ է ՀՀԿ-ի սերնդափոխությանը, բայց դեմ է «գերանդու մեթոդին»

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կողմ է իշխոս կուսակցության առողջ սերնդափոխությանը, բայց մի պայմանով. «Ես դեմ եմ որ դա կատարվի գերանդու կամ մանգաղի մեթոդով և համոզված եմ, որ այդպես չի լինի»: Այս մասին նա նշեց այսօր մամլո ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ լավ քաղաքական գործիչ պատրաստելու համար ժամանակ է պետք:

Անդրադառնալով մայիսին սպասվող ընտրություններին՝ նա նշեց, որ վստահ է հանրապետականների հաղթանակի վրա: Ըստ նրա, դա պայմանավորված է ժողովրդի վստահությամբ և վերջին տարիներին կուսակցության կատարած աշխատանքով: