AM
14 Փետրվար 2012 - 09:10 AMT

Կնքվել են սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում արդեն կնքվել են սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը: Փետրվարի 14-ի, ժամը 10.00-ի դրությամբ դրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Սոցիալական փաթեթով «ՌԵՍՈ»-ի առաջին ապահովադիրը ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակից է: Պայմանագրեր են կնքվել ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում: Սոցիալական փաթեթի առողջության ապահովագրությունից կարող են օգտվել ՀՀ պետական մարմինների, կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների, պետական կազմակերպությունների աշխակիցները: Սոցիալական ծրագրի ծառայությունների շարքում առողջության ապահովագրությունը սոցիալական փաթեթից օգտվելու նախապայման է: Ծրագրի շրջանակներում առաջարկվում է առողջության ապահովագրության բազային փաթեթ, որը ձեռք է բերվում ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 52.000 դրամ արժողությամբ կտրոններով:

Ձեռք բերելով բազային փաթեթ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից` ըստ էության, բյուջետային աշխատողը որպես նվեր ստանում է «Իմ բժշկական կենտրոն» ծածկույթը, որը բազային փաթեթով տրված հնարավորություններից զատ ապահովադրին հնարավորություն է ընձեռում. • ընտրել ԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ Երևանում և բոլոր մարզերում գործող ընկերության գործընկեր լավագույն բուժ. հաստատություններից • անցնել տարեկան բուժզննություն • ամբողջ ապահովագրական տարվա ընթացքում ցանկացած պահի ստանալ ամբուլատոր բուժ. սպասարկում • անցնել ցանկացած հետազոտություն ԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ կողմից ուղեգրած այլ բուժ. հաստատությունում:

Այս ամենի համար սահմանված է 1 դրամ խորհրդանշական վճար: Մատչելի են նաև ընկերության կողմից առաջարկվող հավելյալ հետևյալ ծածկույթները` • արտահիվանդանոցային օգնության տրամադրում` 25.000 դրամ • արտահիվանդանոցային բուժ.սպասարկման դեղորայքային ապահովում` 15.000 դրամ • առողջ ատամ` 15.000 դրամ • ամբողջական փաթեթ` 45.000 դրամ: