Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում ավարտին են մոտենում հայ-ռուսական զորավարժությունները: Այսօր զորավարժությունների ավարտական փուլի ընթացքին հետեւել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Զորավարժություներին, որոնք անցկացվում են սեպտեմբերի 8-12, մասնակցում են Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի եւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները: Զորավարժությունների նպատակն է` զորքերի գործողությունների ներդաշնակության մշակումը եւ մարտական պատրաստվածության բարձրացումը:





