AM
12 Սեպտեմբեր 2003 - 14:32 AMT

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՑԵՊՑԻԱՆ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայկական ատոմակայանի եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության եւ ապահովության բարձրացման կոնցեպցիային: ՀՀ կառավարության նախօրեին տեղի ունեցած նիստում հաստատվել են նաեւ միջուկային սարքավորումների եւ նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները: Կառավարության որոշումն ընդունվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքին համապատասխան, նշել են ՀՀ կառավարության հասարակության հետ կապերի վարչությունում: