«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների վկայությամբ` ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն առաջիկայում դառնալու է Ազգային ժողովի պատգամավոր: Նա խորհրդարան է գալու ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ փոխնախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս լուրը: Թերթի հետ զրույցում նա ասել է, թե ՀՀԿ-ում համամասնական ցուցակի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել:
«Որևէ խոսակցություն, որևէ առաջարկներ, որևէ քննարկումներ չկան: Նման բան չի քննարկվել, այդ խնդիրը չկա»,-ասել է Գալուստ Աահակյանը: Սակայն թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Մանվել Գրիգորյանը լինելու է ՀՀԿ-ի «թարմացված ընտրացուցակի» անցողիկ համարներից մեկում: Որոշումն արդեն կայացված է, և առաջին «մեսիջը» կհնչի փետրվա րի 18-ին կայանալիք ԵԿՄ 9-րդ համագումարի օրը:





