AM
15 Փետրվար 2012 - 05:41 AMT

«Ժողովուրդ». ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանին սեփական շարքերն ընդգրկելու որոշում դեռ չի կայացրել

ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանին սեփական շարքերն ընդգրկելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: «Ժողովուրդը» ուշագրավ է համարում այն, որ մի կողմից ԲՀԿ-ն փորձեր է անում տարանջատվելու Ռոբերտ Քոչարյանից, իսկ մյուս կողմից իր շարքերն է ընդգրկելու մի անձնավորության, ում անունը կապվում է ոչ միայն Քոչարյանի, այլև մարտի 1-ի հետ:

Բայց միայն դա չէ հետաքրքիրը, «Ժողովուրդ»-ը բացահայտել է, որ Վարդան Օսկանյանն անցած տարվա գարնանից Facebook սոցիալական ցանցում ոչ պաշտոնակսա էջ ունի, սակայն մինչ օրս այդ էջը «հավանել է» ընդամենը 23 մարդ: Համեմատության համար նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում Գագիկ Շամշյանը կարողացավ 5000-ից ավելի ընկերներ հավաքել: Սույնով, թերևս, ամեն ինչ ասված է. Օսկանյանն իսկապես «շատ պահանջված» գործիչ է: