Խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի «սիրտը շահել»՝ ավելի ամրացնելով նրա դիրքերը: Սկանդալային պատմության հետևանքով աշխատանքից ազատված Գագիկ Բեգլարյանի եղբոր սանիկի՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն օրերս կնշանակվի Երևանի Կենտրոն վարչական շրջան ղեկավար:
«Ժողովուդ» օրաթերթը փորձել է լուրը ճշտել ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանից, որը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է եղբոր՝ թաղապետ դառնալու մասին խոսակցությունները: Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ անդամ Արթուր Սադոյանը զբաղվում է շինարարական բիզնեսով, ինչն անհամատեղելի է «համայնքապետի» պաշտոնի հետ:





