AM
15 Փետրվար 2012 - 08:29 AMT

«Հայացք». Հունիսից վերականգնվելու է ներքին գործերի նախարարությունը

Ինչպես արդեն հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, առաջիկա ընտրություններից հետո փոխվելու է ՀՀ կառավարությունը: Նախագահականին մոտ կանգնած «Հայացք» օրաթերթի աղբյուրների վկայությամբ՝ փոխվելու է նաև կառավարության կառուցվածքը: Հունիսից վերականգնվելու է ներքին գործերի նախարարությունը: Նախարարի պաշտոնը համարվելու է քաղաքական: Նախարարի առաջին տեղակալը լինելու է ոստիկանապետը, որը քաղաքական պաշտոն չի լինելու: