Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի անցմամբ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 8-10, ցերևկը` 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում սպասվում է ձյուն:





