ՈՒԵՖԱ-ն այսօր որոշում է ընդունել դիսցիպլինար տեսուչի նշանակման մասին, որը կզբաղվի հունական կողմի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային (ՀՖՖ) կաշառելու մասին գործի քննությամբ: Ինչպես այսօր հայտնել են «Մեդիամաքս» գործակալությանը ՈՒԵՖԱ-ի մամլո ծառայությունում, տեսուչը կուսումնասիրի Հայաստանի եւ Հունաստանի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղը «գնելու» փորձի մասին հայտարարությունը, ինչի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրել էր այդ խաղը սպասարկող ՈՒԵՖԱ-ի ներկայցուցչին: «Տեսչության ավարտից հետո, ՈՒԵՖԱ-ն համապատասխան որոշում կընդունի», – հայտարարել է ՈՒԵՖԱ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մայք Լին:





