ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհուրդը սեպտեմբերի 18-ին Յալթայում կայանալիք նիստում կքննարկի համագործակցության պայմանագրային-իրավական բազան պաշտպանության, տնտեսության եւ կրթության ոլորտներում: Ինչպես ՐԻԱ «Նովոստի» գործակալությանն են հաղորդել ԱՊՀ Գործադիր կոմիտեյում, նիստում, մասնավորապես, կլուծվեն Աբխազիայի հակամարտության գոտում Խաղաղության աջակցման հավաքական ուժերի հրամանատարի եւ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի մասին հարցերը: Նախարարները կքննարկեն նաեւ Համագործակցության պետություններում «Իգլա» եւ «Ստրելա» տիպի շարժական զենիթային համալիրների վաճառքի հանդեպ վերահսկողության միջոցներրի մասին որոշման նախագիծը:





