AM
16 Փետրվար 2012 - 05:41 AMT

«Հրապարակ». Բելաջիոյի Գրիշ, Կարամելի Հարութ, թե Խուճուճ Էդո. ո՞վ կառաջադրվի 11 ընտրատարածքում

Երեկ լուր տարածվեց, թե Երևանի թիվ 11 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, այս անգամ Հանրապետականը թեկնածու չի առաջադրելու: «Հրապարակը» գրում է, որ ԲՀԿ-ից առաջադրվելու է Կարամելի Հարութը` Հարություն Կարագյոզյանը: Սակայն օրվա ընթացքում թերթը տեղեկացել է, որ Կարագյոզյանը հերքել է իր առաջադրվելու լուրը, երբ տեղեկացել է, որ այդ տարածքից պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն: Այս տարածքի մեջ են մտնում Էրեբունի համայնքի մի մասը և Շենգավիթը: