AM
16 Փետրվար 2012 - 05:55 AMT

«Հրապարակ». Աղվան Հովսեփյանի և Վովա Գասպարյանի հարաբերությունները կտրուկ փչացել են

Ըստ իշխանությանը մոտ կանգնած «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների, «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցը փոխելուց հետո կտրուկ փչացել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ոստիկանապետ Վովա Գասպարյանի հարաբերությունները: Ոստիկանապետը վիրավորված է Աղվան Հովսեփյանից, քանի որ համարում է, որ նա իր մեջքի հետևում ինտրիգներ է սարքել, որոնց հետևանքով ընկել է իր վարկանիշը նախագահի և ժողովրդի մոտ: Բանն այն է, որ Վովա Գասպարյանի ենթակաները կալանավորել էին Հայկին, իսկ Աղվան Հովսեփյանի ենթական վերացրեց կալանքի որոշումը: