AM
16 Փետրվար 2012 - 06:22 AMT

«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ն մեծամասնականով թեկնածուներ կառաջադրի միայն 20-25 ընտրատարածքներում

Ըստ իշխանական աղբյուրների, Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն մտադիր է մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրել 20-25 ընտրատարածքներում միայն: Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ ոչ հերքել և ոչ հաստատել է «Հայկական ժամանակի» տեղեկությունները: Թղթակիցը հարցրել է նրան` ճի՞շտ է, որ ԲՀԿ-ն միայն 20-25 ընտրատարածքում է թեկնածու առաջադրելու, նա պատասխանել է. «Քննարկումները մեծամասնական առաջադրումների վերաբերյալ դեռևս ավարտված չեն»: