Պարզվում է, որ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն այդքան էլ դժգոհ չէ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից, դեռ ավելին, փետրվարի 14-ին ամբողջ թիմի հետ մի լավ քեֆ է արել: Արամ Մանուկյանը «Երկրի» թղթակցի հետ զրույցում երեկ ասել է. «Հավաքել է ամբողջ թիմին և շատ լավ աշխատելու համար նշել իրենց բարձր` 46 տոկոս ակտիվ քվեարկողների հաղթանակը:
Նույն այդ օրը «Երկրի» թղթակցին հաջողվել էր զանգահարել Սասուն Միքայելյանին, բայց նրա փոխարեն պատասխանել էր մի շփոթված երիտասարդ և խորհուրդ տվել հետո զանգել՝ աղմուկի մեջ հազիվ լսելով թղթակցի ձայնը: Սկզբում թերթին թվացել էր, թե վեճ ու կռիվ է, բայց երեկ պարզվել է, որ քեֆ և ուրախություն է եղել: Հավանաբար Սասուն Միքայելյանը նշում էր Հրազդանում 11 հազար ձայնի շնորհիվ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղում հայտնվելու փաստը:





