«Ժողովուրդ»-ի տեղեկություններով`ԲՀԿ համամասնական ցուցակում այլևս չի լինելու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայրը`Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հնչակյան կուսակցության ղեկավար Էռնեստ Սողոմոնյանը: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սողոմոնյանի հանդեպ ԲՀԿ-ում լուրջ դժգոհություն կա, ու հիմա Ծառուկյանը չի ցանկանում, որ իր հաշվին խորհրդարանում հայտնվեն ԲՀԿ-ի համար ոչինչ չանող մարդիկ: Թերթի հարցին` լինելո՞ւ եք ԲՀԿ ցուցակում, Էռնեստ Սողոմոնյանը պատասխանել է. «Աստված գիտի: Մեռնեմ Աստծու ջանին»:





