Փետրվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Ջրվեժի Մայակ թաղամասից բերման են ենթարկել 46-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 20 մլ ծավալով ներարկիչ՝ թմրամիջոցի նմանվող 11 մլ հեղուկով: Ըստ բերման ենթարկվածի հայտարարության, հայտնաբերվածը «Օմնոպոն» թմրամիջոց է՝ իր օգտագործման համար:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար: Կատարվում է հետաքննություն:





