Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունը, որը նախատեսում է մահապատժի վերացում: Համապատասխան օրինագիծն ընդունվել է այսօր պատգամավորների ձայների երկու երրորդով, չնայած մահապատժին դեմ հանդես եկող «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի խմբակցության կողմից քվեարկույունը բոյկոտելու փորձերին: Հիշեցնենք, որ համաձայն օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստանի նոր Քրեական օրենսգրքի, մահապատիժ նախատեսված է միայն երկու տեսակ հանցագործությունների համար` մինչեւ նոր ՔՕ ընդունելն իրականացրած ահաբեկչության եւ անչափահասների նկատմամբ բռնություն համար: Մնացած դեպքերում մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ: Այսպիսով, մահապատժի վերացման տակ չէին մտնում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչություն իրականացրած անձինք, որոնց դեմ դատը դեռ չի ավարտվել:





