AM
29 Հուլիս 2003 - 17:37 AMT

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԲԱԶԵ-2003» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՔԸ

Դիլիջան քաղաքում մեկնարկել է «Բազե-2003» համահայկական երիտասարդական երկրորդ հավաքը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի ավելի քան 700 պատանիներ եւ աղջիկներ: Կազմակերպիչների կարծիքով, նման միջոցառումների հիմնական նպատակը` հայ երիտասարդության համախմբումն է: Հավաքների անցկացման ծրագրում նախատեսվում է մարզական եւ մշակութային միջոցառումների անցկացում: «Բազե-2003» հավաքի մասնակիցներին ողջույնի խոսք է ուղղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: